ՊՆ-ն խզել է «ԽԱՔ»-ի և «Տիսա»-ի հետ պայմանագիրը

Dec 07, 2017 Չի մեկնաբանվել

«Ժողովուրդ»-ի փոխանցմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը  խզել է «ԽԱՔ» և «Տիսա» ՍՊԸ-ների հետ կնքված պայմանագրերը՝ պահանջելով դրանց ընդգրկել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների շարքում։ Պատճառը եղել է այն, որ այդ ընկերությունների կողմից մատակարարված կաթնամթերքում որակական շեղումներ են արձանագրվել։ Ընդ որում, այս երկու ընկերություններն առաջին անգամ չէ, որ ՊՆ-ի դժգոհությունն են հարուցել։ Բայց հակառակ այդ թերացումներին, նրանք շարունակել են մատակարարումները։

Թերթի տեղեկություններով՝ ՀՀ ՏՄՊՊՀ-ն դեռ հոկտեմբերի սկզբին ուսումնասիրություն է իրականացրել խտացրած կաթի, թթվասերի, յուղի, հալած պանրի շուկաների մատակարարման և իրացման ոլորտում՝ հնարավոր անբարեխիղճ մրցակցության բացահայտման նպատակով, և ընկերություններում, այդ թվում՝ «Տիսա» և «ԽԱՔ» ՍՊԸ-ներում, խախտումներ են հայտնաբերվել։

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Անդրադարձներ չկան to “ՊՆ-ն խզել է «ԽԱՔ»-ի և «Տիսա»-ի հետ պայմանագիրը”

Մեկնաբանել