Օլիգարխների միջև լուրջ մրցակցություն է ծավալվել

Dec 07, 2017 Չի մեկնաբանվել

«Հրապարակ»-ը գրել է. «Լուրջ մրցակցություն է ընթանում հայաստանյան օլիգարխների` Սամվել Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի միջև` ներդրումների մասով: Ծառուկյանը, բացի Ծաղկաձորում նոր ճոպանուղի, ճանապարհներ, Արցախում զորամաս կառուցելուց, պատրաստվում է Ջերմուկում առողջարանային կենտրոն կառուցել` Կառլովի-Վարի, Բադեն-Բադենի նմանությամբ` հանքային ջրի լողավազաններով` 3-4 միլիոն դոլարի ներդրմամբ. նախագծային աշխատանքներն արդեն ավարտվում են, իսկ «Առինջ-մոլի» դիմաց կառուցվող «տեքստիլ-քաղաքում» կներդնի 6 միլիոն:

Իր հերթին (բացի 10 տարվա կտրվածքով խոստացված 1 միլիարդից) Սամվել Կարապետյանն արդեն ավարտում է կրկեսի կառուցումը,  «Փեթակի» հարևանությամբ կառուցվող առևտրի կենտրոնի աշխատանքները, իսկ որ ամենահետաքրքիրն է` նա մտադիր է Մատենադարանի հարևանությամբ ապակեպատ հսկա երկնաքեր կառուցել (Դուբայի երկնաքերերի նմանությամբ)` հին ու նոր Հայաստանները «միացնելով» իրար»:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Անդրադարձներ չկան to “Օլիգարխների միջև լուրջ մրցակցություն է ծավալվել”

Մեկնաբանել