Կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց

Dec 07, 2017 Չի մեկնաբանվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին ժամը 08:15-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դեկտեմբերի 7-ին՝ կեսօրից հետո, ցիկլոնը կկորցնի իր ուժը, տեղումներն աստիճանաբար կդադարեն, դրանք կպահպանվեն միայն Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում։ Դեկտեմբերի 8-ին կրկին շրջանների զգալի մասում կտեղա թույլ ձյուն։ Դեկտեմբերի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը, Վարդենյաց լեռնանցքը և Ջաջուռի լեռնանցքը: Ապարան-Ծիլքար, Թալին-Լանջիկ, Սևան-Գավառ, Գավառ-Մարտունի, Վանաձոր-Ստեփանավան, Նոյեմբերյան-Կիրանց ավտոճանապարհներին, Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզում, Գեղարքունիքի մարզի Մարտունի և Վարդենիս, Արագածոտնի մարզի Աշտարակ, Վայոց ձորի մարզի Վայք, Եղեգնաձոր քաղաքներում և Ծաղկահովտի տարածաշրջանում տեղում է ձյուն: Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների և 30-ից ավել նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար:

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց”

Մեկնաբանել