«Արարատ»-ների բախումը. Սամվել Կարապետյանն ու Սրմաքեշը չեն կարողացել համաձայնության գալ

Dec 07, 2017 Չի մեկնաբանվել

«Ժամանակ» թերթը գրում է. «Շվեյցարահայ գործարար եւ բարեգործ Վարդան Սրմաքեշը եւ «Տաշիր խմբի» սեփականատեր Սամվել Կարապետյանը չեն կարողացել համաձայնության գալ «Արարատ» ֆուտբոլային ակումբի ճակատագրի շուրջ: Սրմաքեշը Հայաստանի առաջնությանը մասնակցող Երեւանի «Արարատի» սեփականատերն է, իսկ Սամվել Կարապետյանը նպատակ ուներ Հայաստանի առաջնություն բերել 2017թ. մարտին ստեղծված Մոսկվայի «Արարատը», որը մասնակցում է Ռուսաստանի երրորդ դիվիզիոնի առաջնությանը: Սամվել Կարապետյանի ցանկությունն է եղել, որ Երեւանի «Արարատը» անվանափոխվի, եւ Հայաստանի առաջնությունում «Արարատ» անվան տակ մասնակցի միայն մոսկովյան ակումբը: Սակայն Սրմաքեշը հասկացրել է, որ ոչ մի պարագայում չի զիջելու, քանի որ ինքն էլ «Արարատի» հետ կապված ծրագրեր ունի, որոնք պատրաստվում է իրագործել առաջիկայում: Փաստորեն, Մոսկվայի «Արարատը» կմնա Մոսկվայում, Երեւանինը՝ Երեւանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Անդրադարձներ չկան to “«Արարատ»-ների բախումը. Սամվել Կարապետյանն ու Սրմաքեշը չեն կարողացել համաձայնության գալ”

Մեկնաբանել