«Աղքատներին թանկացումը չի վնասում, քանի որ նրանք գումար չունեն և առևտուր չեն անում». Հակոբ Հակոբյանը` թանկացումների մասին

Dec 07, 2017 Չի մեկնաբանվել

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Աղքատը քիչ է ծախսում, հետեւաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված, ինքնաբուխ ձեւով խուսափելու է թանկացած ապրանքներից:

Պետական քաղաքականությունն էլ նրա համար է, որ եթե թանկացումը աղքատ շերտին կարողանա հարվածել, ապա նրանց պետք է պաշտպանել թանկացումներից: Հիմա դրա կարիքը չկա, որ պետությունն անդրադառնա դրան: Աղքատ մարդկանց մոտ սովորություն կա, որ նրանք խուսափում են թանկացած կամ թանկ ապրանք գնելուց»,- այս խոսքերի հեղինակը ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանն է:

Նա այդ կերպ է պատասխանել «Ժողովուրդ» օրաթերթի այն հարցին, թե աղքատները ինչպես պետք է դիմակայեն թանկացումներին:

Այլ կերպ ասած՝ ըստ Հակոբյանի՝ աղքատներին թանկացումը չի վնասում, քանի որ նրանք ամեն դեպքում գումար չունեն եւ առեւտուր չեն անում, ինչ կապ ունի՝ կարագն ու միսը թանկ են, թե էժան»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Անդրադարձներ չկան to “«Աղքատներին թանկացումը չի վնասում, քանի որ նրանք գումար չունեն և առևտուր չեն անում». Հակոբ Հակոբյանը` թանկացումների մասին”

Մեկնաբանել