Գեղարքունիքի փոխմարզպետի որդու սպանությունից 1 տարի անց էլ Նորատուսում լարվածու­թյուն կա. վենդե­տան չի բացառվում

Dec 07, 2017 Չի մեկնաբանվել

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյա­նի որդու՝ Հայկ Հակոբյանի սպանությունից մոտ մեկ տարի անց Նորատուս գյուղում դեռ լարվածու­թյունը պահպանվում է: Նրա սպանության մեջ մե­ղադրվում է 20-ամյա Մե­խակ Հարությունյանը:

Օրերս Նորատուսում հրկիզել են Հարությունյանի բարեկամին պատկանող բեռնատար մեքենան: Սպանված Հայկ Հակոբյանը նորատուսցի Ալիկ և Արա Բանդուրյանների մորեղբոր որդին է, և վենդե­տայի վարկածը չի բացառվում:

Արա Բանդուրյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ առնչություն ունեն Նորատուսում սպանությունից հետո տեղի ունեցող դեպքե­րի հետ: «Մենք ընդհանրապես կապ չունենք նման խուժան բաների հետ, անողներին էլ չենք ողջու­նում»,- այսպես պատասխանեց Արա Բանդուրյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Անդրադարձներ չկան to “Գեղարքունիքի փոխմարզպետի որդու սպանությունից 1 տարի անց էլ Նորատուսում լարվածու­թյուն կա. վենդե­տան չի բացառվում”

Մեկնաբանել