ԱԺ-ին`53 մլն դրամ

Dec 07, 2017 Չի մեկնաբանվել

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունն իր պահուստային ֆոնդից խորհրդարանին կհատկացնի 53 միլիոն դրամ: Թերթին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծը ներառված է գործադիրի՝ այսօր կայանալիք նիստի օրակարգում:

Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվելիք գումարից 39 միլիոն դրամը ծախսվելու է խորհրդարանի ջեռուցման համակարգի վերանորոգման աշխատանքները կատարելու համար: Այն հանգամանքը, որ խորհրդարանի ջեռուցման համակարգի հետ կապված խնդիրներ են առաջացել, եւ օրենսդիրի աշխատակազմը զբաղված է նորոգման աշխատանքներ իրականացնելով, փաստ է, որին թերթն արդեն անդրադարձել է:

Ինչեւէ, խորհրդարանին հատկացվելիք գումարից 14 միլիոն դրամն էլ ծախսվելու է վարչական սարքավորումներ ձեռք բերելու նպատակով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Անդրադարձներ չկան to “ԱԺ-ին`53 մլն դրամ”

Մեկնաբանել