Գեղարքունիքի մարզում թալանել են ՍՊԸ-ի տնօրենի գազալցակայանը՝ տանելով մոտ 2 մլն դրամ

Dec 07, 2017 Չի մեկնաբանվել

Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչ Բոշյանի որոշմամբ անձնական ունեցվածքի գողության փաստով երեկ՝ դեկտեմբերի 5-ին, հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի բնակիչ՝ 30-ամյա Սեյրան Գուլանյանը Ոստիկանության Սևանի բաժին հայտնել է, որ դեկտեմբերի 4-ի ժամը 23։00-ից մինչև դեկտեմբերի 5-ի 09։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Ծովագյուղ գյուղի Մաշտոցի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող իր ղեկավարած ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանին կից շինության հետնամասի պատուհանից ապօրինի մուտք են գործել շինություն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այնուհետև կոտրել են չհրկիզվող երկաթյա պահարանի դուռը, այնտեղից գողացել 1 մլն 700 հազար դրամ, 350 ԱՄՆ դոլար, 10 ֆունտ ստեռլինգ, 200 լարի և 2350 ՌԴ ռուբլի։ Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Գուլանյանը «ՄՄՄ ընդ Ռ» ՍՊԸ-ի տնօրենն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Անդրադարձներ չկան to “Գեղարքունիքի մարզում թալանել են ՍՊԸ-ի տնօրենի գազալցակայանը՝ տանելով մոտ 2 մլն դրամ”

Մեկնաբանել