Մխիթարյանը հնարավոր է տեղափոխվի Միլանի «Ինտեր»

Dec 06, 2017 Չի մեկնաբանվել

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է տեղափոխվի Միլանի «Ինտեր»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում են իտալական զանգվածային լրատվամիջոցները:

Մանկունիանցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հետաքրքրված է «Ինտեր»-ի պորտուգալացի կիսապաշտպան Ժոաո Մարիույի ծառայություններով և պատրաստ է նրա փոխարեն առաջարկել Խուան Մատային:

Իր հերթին, ըստ ԶԼՄ-ների, «Ինտեր»-ը հետաքրքրված է ոչ թե իսպանացի կիսապաշտպանի, այլ Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով:

Գլխավոր Թողարկում, Սպորտ
Անդրադարձներ չկան to “Մխիթարյանը հնարավոր է տեղափոխվի Միլանի «Ինտեր»”

Մեկնաբանել