Մխիթարյանը հունվարին կլքի «Մանչեսթեր Յունայթեդը». Tribalfootball.com

Dec 06, 2017 Comments Off on Մխիթարյանը հունվարին կլքի «Մանչեսթեր Յունայթեդը». Tribalfootball.com

Tribalfootball.com-ի հաղորդմամբ՝ Հենրիխ Մխիթարյանը հունվար ամսին կլքի «ՄՅՈւ»-ն: Ինչպես նշում է կայքը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն արդեն գտել է այն ֆուտբոլիստին, ով կփոխարինի Հենրիխ Մխիթարյանին:

Այսպիսով հայ ֆուտբոլիստի փոխարեն անգլիական ակումբ կտեղափոխվի «Վալենսիայի» 20-ամյա կիսապաշտպան Կարլոս Սոլերը:

Ըստ կայքի՝ Մոուրինյոն պատրաստ է նրա տրանսֆերի համար վճարել 40 միլիոն ֆունտ:

Գլխավոր Թողարկում, Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: