Զգույշ եղեք. սառեցված թռչնամսի շուկայում հայտնաբերվել են վտանգավոր նյութեր. Բ. Պիպոյան

Dec 07, 2017 Չի մեկնաբանվել

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հկ նախագահ Բաբկեն Պիպոյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ ուսումնասիրվել է սառեցված հավամթերքի շուկան, որտեղ հայտնաբերվել են մի շարք խախտումներ:

Հայտնաբերվել են խախտումներ ինչպես մանրէաբանական ցուցանիշների մասով, այնպես էլ գրեթե բոլոր հավերը ունեցել են մակնշման հետ կապված խնդիրներ: Նրա հաղորդմամբ՝ հավերի մեջ նկատվել են հակաբիոտիկների մնացորդներ, ինչպես լևոմիցետինի, այնպես էլ տետրացիկլինի խմբի անտիբիոտիկներ:

Նշված խախտումներն արձանագրվել են ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Բրազիլիայից ներմուծված հավամթերքում:

«Եթե իրացման ցանցում պետական վերահսկողություն արվեր, այդ խախտումները կնկատվեին: Ամենամեծ խնդիրներից մյուսն էլ այն է, որ լիազոր մարմինը՝ ՍԱՊԾ-ն արդեն չի էլ արձագանքում, գոնե ձևի համար գալիս հայտարարում էին՝ մենք կվերահսկենք։ Երկու օր է՝ լիազոր մարմնի պաշտոնական կայքում որևէ հայտարարություն վտանգավոր մթերքի մասով չկա: Ի վերջո գործադիր իշխանության բոլոր օղակները պետք է հասկանան, որ բառացիորեն մարդկանց առողջության հետ կապված լինում են խնդիրներ։ Հակաբիոտիկը, կարող է ՍԱՊԾ-ում չեն հասկանում՝ ինչ է, բայց չեմ կարծում, որ Առողջապահության նախարարությունում էլ չեն հասկանում: Բառացիորեն ամեն օր վտանգվում է մարդկանց կյանքը, առողջությունը»,-ասաց Բաբկեն Պիպոյանը:

 

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Զգույշ եղեք. սառեցված թռչնամսի շուկայում հայտնաբերվել են վտանգավոր նյութեր. Բ. Պիպոյան”

Մեկնաբանել