Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են 37-ամյա կին վարորդի Mercedes-ը, 28-ամյա կին վարորդի Mazda-ն ու 45-ամյա վարորդի Volkswagen-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Dec 07, 2017 Չի մեկնաբանվել

Դկտեմբերի 6-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:35-ի սահմաններում Արշակունյաց պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկում բախվել են 37-ամյա Նաիրա Հովհաննսիյանի վարած Merecedes մակնիշի 79 AN 797 համարանիշի, 28-ամյա Ալլա Պետրոսյանի վարած Mazda մակնիշի 35 MO 234 համարանիշի և 45-ամյա Գուրգեն Ղարիբյանի վարած Volkswagen մակնիշի 15 SO 508 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Սամվել Ղարիբյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Անդրադարձներ չկան to “Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են 37-ամյա կին վարորդի Mercedes-ը, 28-ամյա կին վարորդի Mazda-ն ու 45-ամյա վարորդի Volkswagen-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ”

Մեկնաբանել