Հրազենի գործադրմամբ սպանություն Երևանում. «Nissan»-ի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի. դեպքի վայրում կա ավտոմատի կրակած պարկուճներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Dec 06, 2017 Չի մեկնաբանվել

Հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարավ-Արևմտյան Բ-4 թաղամասում ծննդատան մոտակայքում անհայտ անձը կրակոցներ է արձակել «Nissan» մակնիշի 34 DA 732 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը տեղում մահացել է: Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանի և քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև ավտոմատի կրակած մի քանի պարկուճ: Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ Կարեն Թորոսյանի, բաժնի պետի տեղակալ Արսեն Վարդանյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Հարություն Միքայելյանի ու Սուրեն Նավոյանի գլխավորությամբ: Այս պահին քննիչները դեպքի վայրում զննություն են կատարում, իսկ նույն բաժնի ավագ քննիչ Արմեն Բեգլարյանն էլ ոստիկանների հետ պարզում է սպանվածի ինքնությունը: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել էին նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազներ Արսեն Արսենյանն ու Արթուր Մելիքյանը: Ժամանել էին նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները: Դեպքի վայրի զննությամբ ավտոմեքենայի հետնամասում հայտնաբերվել է 5.45 տրամաչափի 6 պարկուճ:

Գ. Շամշյանի տեղեկություններով, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օրի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

06.12.2017 09:00

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են սպանվածի ինքնությունը. նա Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի բնակիչ, 38-ամյա Արշակ Գալստյանն էր, ով խնամքին ուներ 2 անչափահաս երեխա: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Անդրադարձներ չկան to “Հրազենի գործադրմամբ սպանություն Երևանում. «Nissan»-ի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի. դեպքի վայրում կա ավտոմատի կրակած պարկուճներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ”

Մեկնաբանել