5 մլն տուգանք Սամվել Կարապետյանին

Dec 07, 2017 Չի մեկնաբանվել

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 6-ին նիստ է հրավիրել, որի օրակարագրում ներառված է նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ 5 մլն տուգանք կիրառելու մասին որոշման նախագիծ:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստի օրակարգից տեղեկանում ենք, որ ՀԷՑ-ը խախտել է նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման համար նախատեսված առավելագույն ժամկետները:

Բացի այդ՝ խախտվել է նաև լրացուցիչ ուսումնասիրությունների իրականացման նպատակով սահմանված ժամկետը, որը երկարաձգվել է 2 անգամ՝ 10-ական օրով:

Ռոբերտ Նազարյանի ղեկավարած հանձնաժողովը որոշել է ընկերությանը ենթարկել տուգանքի` 5 000 000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով։

Ընկերությանը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկշաբաթյա ժամկետում նշված գումարը պետք է 900005242327 hաշվեհամարով փոխանցի պետական բյուջե: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դեկտեմբերի 6-ի նիստի օրակարգի հարցերից է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու մասին որոշման նախագիծը:

Որոշման նախագծում նշվում է, որ ՀԷՑ-ը խախտել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից իրականացված նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման ժամկետները:

ՀԾԿՀ-ն հարուցված վարչական վարույթի շրջանակում փաստվել է, որ ՀԷՑ-ը չի կատարել Կանոնների 13.5-րդ կետի պահանջը՝ խախտելով որոշ սպառողների իրավունքները: Ըստ այդմ, որոշում կկայացվի, ՀԵՑ-ին ենթարկել տուգանքի` 5 000 000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով։

Թե կոնկրետ որ սպառողների մասին է խոսքը, որոշման մեջ չի որոշակիացվում: Ամիսներ առաջ ԶԼՄ-ներում հրապարակում եղավ, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը քննարկել է պետական ծրագրով Երեւանի Ադոնցի 6/1  նորակառույց շենքի շահառուների հայցը: Բնակիչները, ովքեր պետական ծրագրով պետական երաշխավորությամբ բնակարան ձեռք բերած հարյուրավոր պետծառայողներ են, բողոք էին ներկայացրել, որ էլեկտրականության ենթակայան չի կառուցվել, այդ իսկ պատճառով մարդիկ չեն կարողանում տեղափոխվել իրենց բնակարաններ:

Կառուցապատող «Միկշին» ընկերությունը որոշ ժամանակ այլ գծերից էր հոսանք տրամադրում, ինքն էլ գանձում վարձավճարը, թեեւ դրա իրավունքը չուներ: Շենքերում կային կոմունալ-կենցացային այլ խնդիրներ ևս, սակայն ամենագլխավորը հոսանքի հարցն էր: Բացի սրանից, թե ուրիշ քանի նման դեպք կա, երբ ՀԷՑ-ը ժամանակին չի ապահովել սպառողների միացումը ցանցին՝ դժվար է ասել: Սակայն երևույթն ինքնին, երբ մոնոպոլիստ մատակարարը պատժվում է, թեկուզ քիչ, բայց տուգանվում է, արդեն դրական է՝ սպառողների իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Նշենք, որ ՀԷՑ-ի սեփականատերը ռուսաստանաբնակ հայ միլիոնատեր Սամվել Կարապետյանն է:

 

 Հայկ  Դավթյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “5 մլն տուգանք Սամվել Կարապետյանին”

Մեկնաբանել