Առեղծվածային դեպք Գավառում, 34-ամյա քաղաքացին հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Dec 04, 2017 Comments Off on Առեղծվածային դեպք Գավառում, 34-ամյա քաղաքացին հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ դեկտեմբրի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 04:20-ի սահմաններում Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի ստորին երրորդի հրազենային վնասվածք, ազդրոսկրի ստորին միջին երրորդի կոտրվածք» ախտորոշմամբ իրեց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ Գավառի ոստիկանապետ Արա Քոչարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչները: Ոստիկաններն ու քննիչները պարզել են որ հրազենային վնասվածք ստացած քաղաքացին Գավառ քաղաքի Իսահակյան փողոցի բնակիչ, 34-ամյա Պապին Դաբաղյանն է: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե ինչ հանգամանքներում և որտեղ է Պ. Դաբաղյանը հրազենային վնասվածքը ստացել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: