Նոր մանրամասներ Նորագավիթի վթարից.կա զոհ եւ վիրավոր.զոհն ու վիրավորը ծանր հանցագործնե՞ր են

Dec 04, 2017 Comments Off on Նոր մանրամասներ Նորագավիթի վթարից.կա զոհ եւ վիրավոր.զոհն ու վիրավորը ծանր հանցագործնե՞ր են

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մանթաշյան փողոցի բնակիչ, 21-ամյա Հրաչյա Գևորգյանը BMW մակնիշի 35 MT 464 համարանիշի ավտոմեքենայով Նորագավիթի Ճանապարհային Ոստիկանության անշարժ պահակետի մոտ բախվել է բետոնե պատին, այնուհետև մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել պահակետի դիմաց: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոը տեղում մահացել է., իսկ վարորդ Հ. Գևորգյանը վթարից 2 ժամ անց դեպքի վայրում հայտնեց, որ ինքնազգացողությունը վատացել է, ինչի համար էլ Ճանապարհային ոստիկանները դեպքի վայր հրավիրեցին 1-03 շտապօգնության հերթապահ խումբը, ովքեր նրան տեղափոխեցին Էրեբունի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 6 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Լրացուցիչ ժամանել են նաև թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը, այնուհետև սահմանազատել տարածքը, իսկ հետո կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: Դեպքի վայր ե ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ծառայողները, որոնց շնորհիվ BMW -ի վարորդը չկարողացավ վթարի վայրից ճողոպրել: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչակա կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել են վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանն ու հարտկապետս կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանը: Փաստի առթիվ Ա. Գասոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայնոտոմ է նաև, որ BMW ի վարորդ Հ. Գրիգորյանն ու վթարի հետևանքով մահացած նրա ուղևորը, ում անունը Մխո է, Արարատի մարզում ծանր հանցագործություն են կատարել, իրենց ավտոմեքենան են նստեցրել Գորիս քաղաքի բնակիչ, 42-ամյա Կորյուն Շավունցին, ով, ըստ տեղեկությունների՝ ՌԴ քաղաքցի է և վերադառնալիս է եղել Հայաստան: Արդեն Արարատի մարզում Կ. Շավունցին հարվածելով՝ իջեցրել են ավտոմեքեայից ու նրա ապրանքները հափշտակելով՝ դիմել են փախուստի: Ժողովրդական խոսքն է ասում՝ Գող՝ սիրտը դող: Հարամ փողը չես մարսի: Բարձրյալը վերևում տեսնում է: Ու արդեն Նորագավիթում տեղի է ունենում ողբերգական վթարը: Նշված հանցագոծության փաստով էլ Ոստիկանության Արտաշատի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: