Դելե Ալիի արժեքը 100 միլիոն ֆունտ ստերլինգից բարձր է

Dec 02, 2017 Comments Off on Դելե Ալիի արժեքը 100 միլիոն ֆունտ ստերլինգից բարձր է

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան բարձր է գնահատում Լոնդոնի «Տոտենհեմի» անգլիացի կիսապաշտպան Դելե Ալիի հնարավորությունները:

«Կարծում եմ՝ հիմա Դելե Ալիի տրանսֆերային արժեքը գերազանցում է 100 միլիոն ֆունտ ստերլինգը: Նա շատ տաղանդավոր է եւ դեռ երիտասարդ է: Բայց նա ցուցադրում է հասուն ֆուտբոլ, կարողանում է հաղթահարել միջավայրի ճնշումը եւ կենտրոնացած է միայն ֆուտբոլի վրա»,- Պոգբայի խոսքը մեջբերում է Evening Standard-ը:

 

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: