Երևանում զինված հարձակում է տեղի ունեցել Varks.am-ի մասնաճյուղի վրա

Nov 28, 2017 Comments Off on Երևանում զինված հարձակում է տեղի ունեցել Varks.am-ի մասնաճյուղի վրա

Shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ նոյեմբերի 28-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 19։15-ի սահմաններում անհայտ անձը հրազենի նմանվող ատրճանակով ներս է մտել Մաշտոցի պողոտայի 7/5 հասցեում գործող Varks.am-ի մասնաճյուղ և աշխատակցից հափշտակել է խոշոր չափի գումար։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավազակային հարձակումը տեսաձայնագրվել է նշված տարաքում տեղադրված տեսախցիկների կողմից։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: