ԻՊ-ն և քրդերը զինադադար են կնքել

Nov 28, 2017 Comments Off on ԻՊ-ն և քրդերը զինադադար են կնքել

Համացանցում հայտնվել է փաստաթուղթ, որը ցույց է տալիս, որ «Իսլամական պետություն» գրոհայինները և «Սիրիայի դեմոկրատական ուժերի» քուրդ մարտիկները համաձայնագիր են կնքել: Այս մասին հայտնում է Directorate4 Telegram ալիքը, փոխանում է Lenta.ru-ն:

Փաստաթղթում կա ծայրահեղականների խմբավորման կնիքը: Առայժմ դրա ստորագրումը հաստատված չէ պաշտոնական աղբյուրների կողմից:

Համաձայնագիրը նախատեսում է ԻՊ-ի գրոհայինների հեռանալը նավթի հանքավայրերից և Սիրիայի արևելքում և հյուսիսում քրդերի վերահսկողության տակ ընդարձակ տարածքների փոխանցում:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: