Զգույշ եղեք. ադրբեջանցի հակերները թիրախավորել են ձեր ֆեյսբուքյան էջերը

Nov 28, 2017 Comments Off on Զգույշ եղեք. ադրբեջանցի հակերները թիրախավորել են ձեր ֆեյսբուքյան էջերը

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը հրապարակել է հայ այն օգտատերերի ֆեյսբուքյան ցանկը, որոնց թիրախավորել են ադրբեջանական հաքերները վերջին 1-2 ամսվա ընթացքում. «Մեծ հավանականությամբ, կարողացել են գողանալ գաղտնաբառը։ Ես գաղտնաբառերը ջնջել եմ, թողել եմ մենակ մարդկանց լոգինները։ Կախված մարդուց, դա կամ մեյլն է, կամ հեռախոսը, կամ ֆեյսի լոգինը։ Հարեւանները հայտարարում են, որ կոտրել են 4 հազար հոգու։ Իրականում, մոտ հազար երեք հարյուր մարդու տվյալ է։ ԵԹԵ ԳՏԵԼ ԵՔ ՁՓԶ՝ ՓՈԽԵՔ ՖԵՅՍԻ ԵՎ ՄԵՅԼԻ ԳԱՂՏՆԱԲԱՌԵՐԸ։ Շատերին, հավանաբար, չեն էլ կարողացել կոտրել, քանի որ ներկայացված գաղտնաբառերը, օրինակ, կրկնում են լոգինը, կամ շատ կարճ են ինչը ֆեյսբուքը պարզապես թույլ չի տալիս։ Սակայն, ես մի շարք լոգին-գաղտնաբառ զույքեր ստուգել եմ, եւ դրանք աշխատում են։ Ավելին, այդ մարդիկ տեղյակ էլ չեն, որ իրենց կոտրել են, քանի որ հաքերները դեռ ձեռք չեն տվել այդ պրոֆիլները։ Այնպես որ անպայման ստուգվեք, համոզվեք, որ դուք կամ ձեր ընկերները այստեղ չկաք։
Հիշեք, որ սրանք հիմնականում մի ձեւ են գողանում գաղտնաբառեր․
ֆեյսի անունից նամակ կամ գրառում են կատարում եւ առաջարկում լոգին լինել իրենց կողմից ստեղծված կեղծ, ֆեսյը նմանակող էջերում։ Միշտ ուշադիր կարդացեք հասցեն, երբ գաղտնաբառն եք ներմուծում։
Հ․Գ․
Ինչն է ուրախացնում, որ այս անգամ մի տաս հոգի քֆուրներ էին գրել՝ հասկանալով, որ իրենց փորձում են կոտրել
Հ․Հ․Գ․ Ctrl-F — սենց կարելի է որոնել փաստաթղթի մեջ. Find on page հեռախոսից»,-գրել է մեդիափորձագետը:

Հասցեների ցանցկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: