Որքան են վճարել խոշոր եւ միջին հարկ վճարողները

Nov 27, 2017 Comments Off on Որքան են վճարել խոշոր եւ միջին հարկ վճարողները

Պետական եկամուտների կոմիտեի խոշոր եւ միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունը 2017 թվականի 9 ամսում ապահովել է շուրջ 394 մլրդ դրամ հարկային եկամուտ, ինչը 34,4 մլրդ. դրամով կամ 9,6 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

ՊԵԿ-ից  հայտնում են, որ 2016թ. 9 ամիսների ընթացքում հարկային գերավճարներն աճել են 7,9 մլրդ. դրամով, իսկ 2017թ. նույն ժամանակահատվածում նվազել՝ 20,3 մլրդ. դրամով, ինչը, հաշվի առնելով 2017թ. հարկային եկամուտների աճը, կազմում է 62,6 մլրդ. դրամ կամ 17,8 տոկոս:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: