Կարելի է օրենքը թեթև շրջանցել, բայց չի կարելի թքել պետության վրա. Սամվել Բաբայան

Nov 27, 2017 Comments Off on Կարելի է օրենքը թեթև շրջանցել, բայց չի կարելի թքել պետության վրա. Սամվել Բաբայան

Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով պաշտպաններն այսօր հանդես են գալիս ճառերով:

Նախորդ նիստին Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը հայտարարել էր, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքները անհիմն են: Նրա խոսքով, ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը բազմիցս ասել է, որ բանակի համար նպատակ է ունեցել ձեռք բերել Իգլա տեսակի զենիթահրթիռային համալիր՝ իր սեփական միջոցներով, եւ զենքի համար գումար Բաբայանը չի տրամադրել:

«Մեղադրանքի հիմքում դրված այն ձեւակերպումները, որ Բաբայանը դրդել է Գաբրիելյանին զենք ձեռք բերել, նյութապես շահագրգռելու եղանակով զենքը ձեռք բերելու համար վճարել գումար, չի հաստատվում որեւէ փաստական հանգամանքով: Բաբայանի մեղադրանքը կառուցված է ենթադրությունների հիման վրա, չկան փաստական ապացույցներ»,-նշել էր պաշտպանը:
Սամվել Բաբայանն այսօր հանդես է եկել խոսքով։
-Փորձել են Բաբայանին ներկայացնել կրիմինալ։ Ձե՛ր խնդիրն է։ Անկեղծ եմ ասում՝ արդարացման համար, փորձեմ ես չհասկանամ՝ պատվերը որտեղից է գալիս, էդ մարդը չեմ։ Շատ լավ գիտեմ՝ ոտքերը որտեղից են, ականջները՝ որտեղից։ Կարելի է օրենքը թեթև շրջանցել, բայց չի՛ կարելի տրորել, թքե՛լ պետության վրա։ Չի՛ կարելի ուղղակի, եթե ուզում եք պետություն դառնալ։ Բաբայանը մի տարի ավել նստի, մի տարի պակաս, դուք հարց չեք լուծելու։ Ինձ մեղավոր չեմ ճանաչում, ոչ մի դեպքում,-մասնավորապես հայտարարել է Սամվել Բաբայանը։
Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։ Սույն գործով վճիռը կհրապարակվի նոյեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ին։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: