Թուրքիայում հայկական եկեղեցական միության վրա հարձակման գործով ձերբակալված կա

Nov 27, 2017 Comments Off on Թուրքիայում հայկական եկեղեցական միության վրա հարձակման գործով ձերբակալված կա

Թուրքիայի Մալաթիա քաղաքում հայկական կազմակերպության վրա հարձակման գործով մեկ հոգի բերման է ենթարկվել:Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:
Նոյեմբերի 25-ին Թուրքիայում անհայտ անձիք քարերով հարձակվել էին «Փրկության եկեղեցիների միության» Մալաթիայի՝ հայերին պատկանող ներկայացուցչության վրա: Բարեբախտաբար հարձակման պահին շենքում մարդ չի եղել, կոտրվել էին միայն շենքի ապակիները:
Ինչպես հայտնում է թուրքական «Gazetekarınca»-ն դեպքի առնչությամբ տարվող հետաքննության շրջանակներում ոստիկանությունն ուսումնասիրել է դեպքի վայրում տեղադրված տեսախցիկների տեսագրությունները և նախօրեին ձերբակալել ոմն Օ. Գ.-ի:
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Մալաթիայում անհայտ անձիք գիշերով ներկով տարբերակիչ նշումներ էին արել ալևիների տների պատերին:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: