Ասադը պատրաստ է

Nov 27, 2017 Comments Off on Ասադը պատրաստ է

Բաշար Ասադը կդառնա Սիրիայի նախագահի պաշտոնում ալավիական համայնքի վերջին ներկայացուցիչը,հայտնում է, պաղեստինյան լրատվական Maan գործակալությունը ՝մեջբերելով  իսրայելական բարձրաստիճան աղյբուրին:

Նա նաև հայտնել է, որ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակից հետո իրավիճակը Սիրիայում չի դառնա ավելի կայուն։ Գլխավոր ապակայունացնող գործոն կդառնա Իրանի և «Հըզբոլլահի» ներկայությունը։

Ռուսաստանի հետ վերջին շփումների ընթացքում Իսրայելը հայտնել է, որ Գոլանի բարձունքներից 40 կմ հեռավորության վրա գտնվող ցանկացած իրանական օբյեկտ կոչնչացվի։

Հաստատվում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ասադի վերջին բանակցությունների ընթացքում սիրիացի առաջնորդը պատրաստակամություն է հայտնել քննարկելու իսրայելական սահմանի 40 կմ գոտու ապառազմականացման հարցը։

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: