Վերջին րոպեի անակնկալը չի բացառվում. Էդգարս Ռինկևիչսը

Nov 24, 2017 Comments Off on Վերջին րոպեի անակնկալը չի բացառվում. Էդգարս Ռինկևիչսը

Բրյուսելում լրագրողների հետ զրույցում Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը հայտարարեց, որ Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հռչակագիրը համաձայնեցված է:

«Չնայած Ռիգայի գագաթնաժողովի փորձը ցույց է տալիս, որ միշտ վերջին րոպեի անակնկալը չի բացառվում, երբ պետությունների և կառավարությունների ղեկավարները տրամադրված են ընդունել տեսքտը, սակայն վերջին պահին ինչ-որ բան է պատահում: Իմ ունեցած տեղեկություններով՝ բոլոր չհամաձայնեցված հարցերը համաձայնեցվել են, և հույս ունեմ, որ այս անգամ չի լինի որևէ անակնկալ փոփոխություն, և հռչակագիրը կընդունվի»,- ասաց Ռինկևիչսը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: