Հենրիխ Մխիթարյանի էջը չեն կոտրել. ֆուտբոլիստը պարզաբանել է

Nov 24, 2017 Comments Off on Հենրիխ Մխիթարյանի էջը չեն կոտրել. ֆուտբոլիստը պարզաբանել է

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ֆեյսբուքյան էջում երեկվանից տարօրինակ գրառումներ ու լուսանկարներ էին հրապարակվում:

Հայ ֆուտբոլիստը թվիթերյան միկրոբլոգում հայտնել  է, որ այսօր իր ֆեյսբուքյան էջը վարելու են երեխաները: «Օրվա դրական խախտում. երեխաներն իրենց հսկողության տակ են վերցրել իմ ֆեյսբուքյան էջը՝ Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ»,- գրել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը UNICEF-ի բարի կամքի դեսպան է:

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: