«Եվ, և» բանաձևը կկարողանա փոխարինել Արևմուտքի նախկին`«կամ, կամ» մոտեցմանը. Վոլինկին

Nov 24, 2017 Comments Off on «Եվ, և» բանաձևը կկարողանա փոխարինել Արևմուտքի նախկին`«կամ, կամ» մոտեցմանը. Վոլինկին

АрмИнфо-ին տված հարցազրույցում Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը, անդրադառնալով Հայաստան-ԵՄ համաձայնագրին, ասել է, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է և իրավունք ունի մասնակցելու ցանկացած պայմանագրի և միավորման, որոնք չեն հակասում նախկինում ստանձնած պարտականություններին:

Ըստ նրա՝  ԵՄ-ն չի կարող փոխարինել Ռուսաստանին Հայաստանի անվտանգությունն ապահովելու հարցում, քանի որ ԵՄ-ն կախված է ՆԱՏՕ-ից:

Պատասխանելով հարցին`  Հայաստանը կարո՞ղ է կամուրջ դառնալ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, Վոլինկինը նշել է, որ Հայաստանն, անկասկած, եզակի աշխարհա-քաղաքական դիրք ունի` գտնվում է Արևելքի և Արևմուտքի ճանապարհների խաչմերուկում: Այդ պատճառով հասկանալի է մի կողմից Ռուսաստանի հետ դաշնակցական հարաբերություններ կառուցելու, մյուս կողմից` այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ գործընկերական հարաբերություններ զարգացնելու ձգտումը

Դեսպանը հույս է հայտնել, որ «և, և» բանաձևը կկարողանա փոխարինել Արևմուտքի նախկին`«կամ, կամ» մոտեցմանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: