Ո՞վ պետք է ընդունի Ադրբեջանի այդ դժվար ձևակերպումները. Սերժ Սարգսյան

Nov 24, 2017 Comments Off on Ո՞վ պետք է ընդունի Ադրբեջանի այդ դժվար ձևակերպումները. Սերժ Սարգսյան

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չի կիսում մտահոգությունները, թե Ադրբեջանը կարող է բարդություններ ստեղծել Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրի ձևակերպումների շուրջ համաձայնության հասնելու հարցում։

Նա Բրյուսելում «Ազատության» հարցին ի պատասխան ասել է, որ գագաթնաժողովը այն տեղը չէ, որտեղ պետք է քննարկվի ղարաբաղյան խնդիրը։ «Ադրբեջանը կարող է առաջ մղել, բայց ո՞վ պետք է ընդունի այդ դժվար ձևակերպումները։ Սա՝ մեկ: Ես չեմ կարծում, որ Արևելյան գործընկերության գագաթնաժողովն այն հարթակն է, որտեղ պետք է քննարկենք Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները։ Ղարաբաղի խնդրով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, և Եվրամիությունն ամբողջովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Դա ամբողջովին մեզ բավարարում է», – ընդգծել է Սերժ Սարգսյանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: