Հայցեր 22 երկրներ՝Գյուլենի կողմնակիցների արտահանձնման պահանջով

Nov 24, 2017 Comments Off on Հայցեր 22 երկրներ՝Գյուլենի կողմնակիցների արտահանձնման պահանջով

Ինչպես հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը՝  Թուրքիայի Արդարադատության նախարարությունն Անկարայի 4-րդ քրեական դատարանի խնդրանքով հայցեր կուղղի 22 երկրներ՝ Ֆեթուլահ Գյուլենի FETO կազմակերպության 45 անդամների արտահանձնման պահանջով՝ հետաքննելու նրանց մասնակցությունն անցած տարվա հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձին։

Խոսքը Գյուլենի կողմնակիցների արտահանձնման մասին է Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Նիդերլանդներից, Բելգիայից, Նորվեգիայից, Ղրղըզստանից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից։ Արդարադատության տվյալներով՝ FETO-ի անդամները թաքնվում են նաև Իսրայելում, ԱՄԷ-ում, ՀԱՀ-ում, Տոգոյում, Կամբոջայում, Եգիպտոսում։

Թուրքիայի իշխանությունները կպնդեն FETO-ի խորհրդատվական խմբի անդամ Խալիթ Էսենդիրի արտահանձնում, ով կարող է թաքնվել Գերմանիայում կամ Ուզբեկստանում, և Անկարայում FETO-ի մասնաճյուղի ղեկավար Ջեմիլ Կոկայի արտահանձնում, ով թաքնվում է Տոգոյում կամ Բուրկինա-Ֆասոյում։

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: