Որքան գումար հավաքվեց,ով ինչքան նվիրաբերեց

Nov 24, 2017 Comments Off on Որքան գումար հավաքվեց,ով ինչքան նվիրաբերեց

Կայացավ «Բերքառատ Արցախը»՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն 2017-ը։ Հեռուստամարաթոնի ընթացքում արձանագրվեց 12.505.456  մլն ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում։ Գումարն ուղղվելու է երկու խոշոր ծրագրի. նախ Արցախի տարածքում իրականացվելու է խորքային հորերի հորատում ու նոր ոռոգման ցանցի կառուցում, երկրորդ՝ Արցախում տեղակայվելու են արևային էներգետիկ կայաններ (solar power stations)։

Հեռուստամարաթոնն ամեն տարի իրականացվում է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։ Գործունեության 25 տարիների ընթացքում Հիմնադրամը մոտ 700 000 նվիրատուների շնորհիվ ավելի քան 50 000 ծրագիր է իրականացրել Հայաստանում և Արցախում՝ ընդհանուր 350 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ: Կառուցվել, վերակառուցվել և իրականացվել են ավելի քան 605 կմ ճանապարհ, 580 կմ ջրագիծ ու ջրատար, 149 կմ գազամուղ, 70 կմ էլեկտրագիծ, 359 դպրոց և մանկապարտեզ, 24 համայնքային կենտրոն, 500 տուն և բնակարան, 75 առողջապահական հաստատություն, 58 մշակութային ու սպորտային կենտրոն, 100 ջերմոց, 169 կրթական, մշակութային ու գիտական ծրագրեր:

 

Այս տարվա խոշոր բարերաներն են.

Անանուն բարերար /ԱՄՆ/- 2.500.000 ԱՄՆ դոլար

Սամվել Կարապետյան- 2.250.000 ԱՄՆ դոլար

Զանգեզուրի Պղնձամոլիբդենային գործարան- 350.000 ԱՄՆ դոլար

Սամվել Ալեքսանյան- 200.000 ԱՄՆ դոլար

Վարդանյանների ընտանիք- 125.000 ԱՄՆ դոլար

Վարուժան Գրիգորյան- 100.000 ԱՄՆ դոլար

Բարսեղ Բեգլարյան-100.000 ԱՄՆ դոլար

Անանուն բարերար /ԱՄՆ/-100.000 ԱՄՆ դոլար

Բաղդասարյանների ընտանիք-/ԱՄՆ/-100.000 ԱՄՆ դոլար

Հենրիկ Տեր-Ղուկասյան /Իրան/- 100.000 ԱՄՆ դոլար

Վալեքս Գրուպ- 100.000 ԱՄՆ դոլար

Վահե Կարապետյան- 60.000 ԱՄՆ դոլար

Ժան Մարի Ատամիան- 50.000 ԱՄՆ դոլար

Ալբերտ Բոյաջյան-50.000 ԱՄՆ դոլար

 

Հ.Գ. Տվյալները կարող են փոփոխվել:
Հեռուստամարաթոնի գլխավոր հովանավորն էր Inecobank-ը, հեռարձակման հովանավորը՝ Unibank-ը։
Հայաստան համահայկական հիմնադրամ

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: