ՀՀ-ԵՄ հռչակագրի ձևակերպումը չի գոհացնի ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական կողմին

Nov 24, 2017 Comments Off on ՀՀ-ԵՄ հռչակագրի ձևակերպումը չի գոհացնի ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական կողմին

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Եվրոպական հարեւանության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանի երեկվա արտահայտությունը, թե Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հռչակագրում ղարաբաղյան կոնֆլիկտի ձեւակերպումների շուրջ «կբանակցեն մինչև ամենավերջին պահը», մի բան է նշանակում, որ հռչակագրի ձեւակերպումը չի գոհացնի ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական կողմին։

Ըստ փորձագետների՝ եվրոպական կողմն ունի պատրաստի տարբերակ, որը կներկայացվի վերջին պահին, և որի մի հատվածում տեղ կգտնի տարածքային ամբողջականության մասին դրույթը, մյուս հատվածում կնշվի, որ հակամարտությունները պետք է լուծվեն միջազգային իրավունքի ֆորմատում»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: