Ադրբեջանցի հրամանատարը մասսայական սպանությունից հետո փախել է Հայաստա՞ն. ինչ դի է գտել ՊՆ-ն

Nov 24, 2017 Comments Off on Ադրբեջանցի հրամանատարը մասսայական սպանությունից հետո փախել է Հայաստա՞ն. ինչ դի է գտել ՊՆ-ն

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ առավոտյան ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում, ՀՀ զինված ուժերի զինծառայողները հայտնաբերել են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը: «Ըստ ստացված օպերատիվ-հետախուզական տվյալների` վերոնշյալ զինծառայողը հանդիսանում է Ադրբեջանի զինված ուժերի կապիտան, վաշտի հրամանատար, ով զորամասում տեղի ունեցած հանցագործությունից հետո դիմել է փախուստի: ՀՀ պաշտպանության նախարարությունն իր պատրաստակամությունն է հայտնում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ զինծառայողի դին ադրբեջանական կողմին փոխանցելու հարցում: Դեպքի հետ կապված այլ մանրամասները ճշտվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի ուշ պաշտպանության նախարարության հետ սերտորեն համագործակցող կայքերից մեկում լուր էր հրապարակվել, ըստ որի, մի քանի օր առաջ Նախիջևանի ադրբեջանական բանակի ստորաբաժանումներից մեկում տեղի է ունեցել մասսայական սպանություն: Ադրբեջանական բանակի սպաներից մեկը կոտորել է դիրքի ողջ անձնակազմին և դիմել փախուստի: Ըստ ամենայնի՝ խոսքը նույն միջադեպի մասին է: Մնում է պարզել, փախուստի դիմած զինվորականի մահվան հանգամանքները, նրան վնասազերծել են թիկունքից՝ ադրբեջանական զինո՞ւժը, թե՞ հայկական կողմը»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: