Մարիա Զախարովան հեգնել է ադրբեջանցի լրագրողին, «Պուտինի պլանի» մասով

Nov 23, 2017 Comments Off on Մարիա Զախարովան հեգնել է ադրբեջանցի լրագրողին, «Պուտինի պլանի» մասով

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումները, որոնք հաստատել են, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը վերջին այցի ժամանակ առաջարկել է Բաքվին ու Երևանին Ղարաբաղի հարցով «Պուտինի նոր պլան»։«Այսպես կմեկնաբանեմ, մենք միշտ խորհուրդ ենք տալիս նորությունները շարադրելիս ստեղծագործ մոտեցումը պահպանելով ամեն դեպքում երբեմն և հնարավորության դեպքում հաճախ օգտվել սկզբնաղբյուրի տեղեկություններից: Այդ թեման բազմիցս մեկնաբանվել է։ Մենք մեկնաբանել ենք այցերն առաջ, ընթացքում և հետո։ Միանշանակ պատասխան ենք տվել այդ հարցին: Այդ նպատակով աշխատում է ԱԳՆ կայքը, մենք ճեպազրույցներ ու մամուլի ասուլիսներ ենք անցկացնում, մենք միշտ շատ մանրամասն հստակ պատասխանում ենք հարցերին», ասել է Զախարովան՝ պատասխանելով ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակմանը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ը հերքել էր նաև ԼՂ հակամարտության կարգավորման «Լավրովի պլանի» գոյությունը:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: