Ռուսաստանը հետաքրքրված է ԼՂ հակամարտության շուտափույթ կարգավորմամբ. Զախարովա

Nov 23, 2017 Comments Off on Ռուսաստանը հետաքրքրված է ԼՂ հակամարտության շուտափույթ կարգավորմամբ. Զախարովա

Ռուսաստանը հետաքրքրված է ԼՂ հակամարտության շուտափույթ կարգավորմամբ։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«ԼՂ հակամարտության կարգավորումը հանդիսանում է Ռուսաստանի առաջնահերթություններից մեկը։ Մենք շատ ենք ցանկանում, որպեսզի այդ հակամարտությունը կարգավորվի, և որքան շուտ, այնքան ավելի լավ»,-հավելել է Զախարովան։

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: