Կուտակումներ՝ Երևան-Սևան ճանապարհին

Nov 22, 2017 Comments Off on Կուտակումներ՝ Երևան-Սևան ճանապարհին

Արդեն 4 ժամից ավելի է, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայավտոճան» ընկերության, Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները Հրազդանի Ճանշինի աշխատակիցների հետ Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Սևանի գաղութից մինչև ժողովրդին հայտնի Սևանի «գաի պոստն» ընկած ճանապարհահատվածում ուժեղացված ծառայություն են կատարում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրացական համարանիշներով կիսամաշ անիվներով «ֆուռը» վարորդների խոսակցությունում օգտագոծվող «մկրատ» դիրք էր ընդունել, ինչի պատճառով էլ նշված հատվածում երթևեկությունը մասամբ կաթվածահար էր եղել։ Մեծ դժվարությամբ փրկարարները, ճանապարհային ոստիկանների ու քաղաքացիների հետ կարողացան դարձի բերել վրացական բեռնատարը, ինչից հետո երթևեկությունը նշված հատվածում կարգավորվեց։

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: