Ի՞նչ են առաջարկում «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները

Nov 22, 2017 Comments Off on Ի՞նչ են առաջարկում «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն այսօր նշեց, որ նախաձեռնությունը մեծ առումով հաջողել է, որովհետև ուսանողները լսելի են դարձել:«Սկզբնական հատվածում ուսանողների նկատմամբ այսպիսի վերաբերմունքը բացակայում էր, բայց այսօր, շնորհիվ ուսանողների, մենք նաև 100-ավոր գիտնականների, քաղաքացիական հասարակության ձայնն ենք բարձացնում։ Մեր բարձրաձայնած խնդիրների մասին ի պաշտոնե պարտավոր էին խոսել շատ ինստիտուտներ և ուսանողական կառույցներ, բայց չէին խոսում ու մինչև այսօր պաշտոնական դիրքորոշում չկարողացան հայտնել։ Թողեցին ամեն ինչ այնպես, ինչեպս կար, որ գլխացավի մեջ չընկնեն», – նշեց նա։

Դավիթ Պետրոսյանը նաև ընդգծեց, որ մինչև կլոր սեղան-քննարկմանը գալը, շատերը փորձել են կուլիսային ճնշումներ իրականացնել շարժման մասնակցիների նկատմամբ, այնուհետև դժգոհեց, որ օրինագծի երկրորդ ընթերցումից առաջ ՀՀ ԱԺ պաշտպանության հանձնաժողովում կազմակերպված նիստը հետաձգվեց և իրենց այդպես էլ պատճառների մասին տեղյակ չպահվեց։

Նախաձեռնության անդամ Սարգիս Բալդարյանն էլ ներկայացրեց իրենց առաջարկները:

Նրա խոսքով` տարկետման այնպիսի ճկուն համակարգ պետք է գործի, որ ապահովվի կրթության անընդհատությունը և բացառի զինծայռայությունից խուսափելու բոլոր ուղիները: «Կառավարություն է ներկայացվել մի ուշագրավ առաջարկ, որ նաև ՊՆ և ԿԳՆ է ներկայացվել, որպեսզի կառավարության կողմից ստեղծվի հանձնաժողով, որ կքննի գիտակրթական հաստատություններից ստացած հիմնավորումները և այդ անձանց անձնական տվյալների հիման վրա կկայացնի որոշում: Սա վերաբերում է սահմանափակ թվով տեղերի հատկացմանը շնորհալի երիտասարդների համար»:

Ուսանողներն առաջարկում են մշակել տարկետման իրավունքի ճկուն քաղաքականություն, որը հնարավորություն կտա ապահովելու ՀՀ գիտական և կրթական համակարգի կայուն զարգացումը, սահմանափակ թվով շնորհալի երիտասարդների ուսումնառության անընդհատությունը, միաժամանակ նաև բոլոր կոռուպցիոն երևույթների չեզոքացումը: Այդ նպատակով տարկետման իրավունքի տրամադրման հիմքում դրվում են որոշակի սկզբունքներ` գիտական ուղղության գերակայութոււնը, տվայլ բնագավառում լրացուցիչ կադրերի անհրաժեշտությունը:

Նրա խոսքով` տարկետումից ազատվելու հավակնորդների ցուցակը` հիմնավորումներով, պետք է հրապարակվի կառավարության որոշումից առնվազն 1 ամիս առաջ, թեկնածուական ատենախոսություն պաշտպանած երիտասարդի հետ կնքվելիք պայմանագրով պետք է սահմանվի, որ նա առնվազն 5 տարի պետք է աշխատի այն գիտական հաստատությունում, որը երաշխավորել է նրան տարկետման համար.

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: