Ընդհանուր խաղի կանոն է եղել.որ ով չի ուզեցել գնալ բանակ, չի գնացել գիտության հովանու անվան տակ.փոխնախարար

Nov 22, 2017 Comments Off on Ընդհանուր խաղի կանոն է եղել.որ ով չի ուզեցել գնալ բանակ, չի գնացել գիտության հովանու անվան տակ.փոխնախարար

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խմբի անդամ Հայկ Զաքարյանն այսօր պատգամավորների ու Կառավարության ներկայացուցիչների հետ քննարկմանը տեսակետ հայտնեց, որ թվերը, որ ներկայացրեց ԿԳ նախարարը, թե տարկետումը մինչև հիմա հիմնականում օգտագործվել է, որպեսզի որոշ «արտոնյալներ» խուսափեն բանակից, սխալ են մեկնաբանվում:

Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը հայտնեց,որ  խնդիրների լուծման բոլոր մեխանիզմները տեղափոխում են կառավարության որոշումների դաշտ.
«Երբ տեսնեն, որ որևէ խնդիր կա, Կառավարությունը դա հեշտորեն որոշումների միջոցով փոխի: Օրենքը ընդհանուր հավասարության սկզբունքը տվել է, այլ գործ չունի, հիմա մենք ձեզ հետ շատ երկար պիտի քննարկենք: «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում երիտասարդն ավարտելու ժամանակ, նաև սպայական դասընթացներն անցնելու ժամանակ հնարավորություն է ունենում, ՊՆ-ի շահագրգռվածությունն է լինում ամեն ինչ անել, որ երիտասարդը ծառայությունն անցնի որպես գիտնական: Ունենալով կարիք գիտության ոլորտում՝ պատրաստ ենք խթան հանդիսանալ: Մինչև հիմա է օրենքը խոչընդոտել, քանի որ ընդհանուր խաղի կանոն է եղել, որ ով չի ուզեցել գնալ բանակ, չի գնացել գիտության հովանու անվան տակ, հիմա առաջակում ենք, որ լինեն կարգեր, մեխանիզմներ, որ եթե այս երիտասարդն արժանի է, նրան զորակոչել այլ պայմաններով, որ նա կարողանա գնալ տուն, գալ, այս ամենը օրենքով չէ, որ պետք է արվի»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: