Ականի պայթյունից զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են

Nov 22, 2017 Comments Off on Ականի պայթյունից զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են

Արցախի հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 22-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայողներ Գեղամ Զաքարյանը, Սարգիս Աբրահամյանը, Սարգիս Մելիքյանը հետմահու պարգեւատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով։

Այդ մասին տեղեկացնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: