ՀՎԿ-ն հուշագրի դիմաց նաև այլ պաշտոններ է պահանջել

Nov 22, 2017 Comments Off on ՀՎԿ-ն հուշագրի դիմաց նաև այլ պաշտոններ է պահանջել

«Ժողովուրդ»-ը գրում է.«Ինչպես հայտնի է՝ Վանաձորում ՀՀԿ-ՀՎԿ հուշագրի ստորագրումից հետո փոխքաղաքապետի պաշտոնը տրվել է Արկադի Փելեշյանին: Ըստ շրջանառվող լուրերի` ՀՎԿ-ն հուշագրի դիմաց նաև այլ պաշտոններ է պահանջել: Միայն թե ՀՀԿ-ն առայժմ չի շտապում բավարարել ՀՎԿ պահանջները: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը նշեց, թե իրենք չեն զբաղվում պաշտոնների բաշխմամբ, և շարունակեց, թե հուշագրի ստորագրման մասին հրապարակված հիմքերից զատ այլ պատճառներ չկան: Հետաքրքիր է, սակայն, որ Ասլանյանն իր խոսքում նշեց, թե, այնուամենայնիվ, կադրային տեղաշարժեր յուրաքանչյուր տեղերում լինում են, սակայն դա համարեց ապագայի խոսակցություն, քանի որ այս պահին ոչինչ հայտնի չէ: Այնուամենայնիվ, դժվար է հավատալ, որ ՀՎԿ-ն բավարարվել է միայն փոխքաղաքապետի պաշտոնով. առաջիկայում թերևս կլսենք նոր պաշտոնանկությունների և ՀՎԿ-ական նշանակումների մասին: Բայց հետաքրքիր է՝ ովքե՞ր են լինելու այն «դժբախտները», որոնց ՀՀԿ-ն զոհաբերելու և գործազուրկ է դարձնելու՝ հանուն ՀՎԿ-ի պահանջմունքները բավարարելու»,-գրում է թերթը։

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: