Քննարկմանը՝5 հոգի

Nov 22, 2017 Comments Off on Քննարկմանը՝5 հոգի

ԱԺ-ում մեկնարկել է տարկետման իրավունքը սահմանափակելու դեմ բողոքող ուսանողների, կառավարության եւ ԱԺ-ի ներկայացուցիչների միջեւ կլոր-սեղան քննարկումը: Նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ հարգելով այսօր ականի պայթյունից զոհված երեք զինվորների հիշատակը, նաև հիշեցին արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան  օրը:

Քննարկումը նախագահում է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Ուսանողներից ներկա են հինգ հոգի: Ներկա են նաեւ Արտակ Զաքարյանը, կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը եւ կրթության հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը։

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: