Ո՞ւմ դեմ է Թուրքիան C-400 գնում, սա պարանոյա է. Կարո Փայլան

Nov 22, 2017 Comments Off on Ո՞ւմ դեմ է Թուրքիան C-400 գնում, սա պարանոյա է. Կարո Փայլան

yeniakit.com.tr-ն հայտնում է,որ Թուրքիայի մեջլիսում իր ելույթի ժամանակ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավոր Կարո Փայլանը գնահատականներ է տվել Ռուսաստանից C-400 հրթիռային համակարգեր գնելու՝ պաշտոնական Անկարայի որոշմանը:Ո՞ւմ դեմ են այդ հրթիռները կիրառվելու,հետաքրքվել է Փալյանը:

«Թուրքիայում պարանոյա կա: C-400 հրթիռները գնելու համար միլիարդավոր դոլարներ եք ծախսում, իսկապես հետաքրքիր է, թե այդ հրթիռները ո՞ւմ դեմ եք օգտագործելու: Ո՞վ է մեզ վրա հարձակվելու: Ներկա պարանոյան հետեւյալն է` ՆԱՏՕ-ն մեզ վրա հարձակվել է, կարող է նորից հարձակվել: Վախը, որ դաշնակից կազմակերպությունը մեզ կհարվածի, ցավոք սրտի, խելացնորության աստիճանի է հասել»,- ասել է Փայլանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: