Զինծառայողները ականի հետ անզգո՞ւյշ են վարվել

Nov 22, 2017 Comments Off on Զինծառայողները ականի հետ անզգո՞ւյշ են վարվել

Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 3 զինծառայողների մահվան հանգամանքները:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն:

«2017թ. նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, հակատանկային ականի պայթյունի հետևանքով պայթյունաբեկորային մահացու վիրավորումներ են ստացել նույն զորամասի զինծառայողներ՝ լեյտենանտ Գեղամ Կորյունի Զաքարյանը, շարքայիններ Սարգիս Գուրգենի Աբրահամյանը և Սարգիս Մհերի Մելիքյանը:  Շարքային Նարեկ Հայկի Հովեյանը պայթյունաբեկորային մարմնական վիրավորումներով տեղափոխվել է զինհոսպիտալ: Նրա վիճակը գնահատվում է ծանր:

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 4-րդ մասով (Զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ):

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,-ժ ասվում է ՔԿ հաղորդագրությունում»

Այլ կերպ ասած զինծառայողները ականի հետ զգույշ չեն վարվել, անգույշ են եղել, ինչն էլ առաջացրել է ծանր հետեւանքներ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: