Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 7 վիրավորներից 6-ը արտասահմանցիներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Nov 22, 2017 Comments Off on Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 7 վիրավորներից 6-ը արտասահմանցիներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:Ժամը 07:40-ի սահմաններում Երևան- Երասխավան ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում Վարդենիս քաղաքի բնակիչ, 46-ամյա Ռոբերտ Հովհաննիսյանը իր վարած Honda մակնիշի 60 GD 099 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել–ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 1-ը Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ 6-ը Արտաշատի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Արմեն Միքայելյանի գլխավորությամբ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել գազի արտահոսքը և սահմանազատել տարածքը: Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատր Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Ռուբեն Բադալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ում հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրրավորներից 3-ը ՌԴ քաղաքացիներ են, 3-ը ֆիլիպինցիներ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: