Ինչո՞ւ նախագահը ներկայացուցիչ չունի ԱԺ-ում ապրիլյան ընտրություններից հետո

Nov 22, 2017 Comments Off on Ինչո՞ւ նախագահը ներկայացուցիչ չունի ԱԺ-ում ապրիլյան ընտրություններից հետո

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Նախագահի հայեցողությամբ լրացուցիչ այդ լիազորությունները կարող են դրվել նախագահի աշխատակազմի որեւէ պաշտոնյայի վրա. այս պահին նման անհրաժեշտություն չկա»,- ասաց Սերժ Սարգսյանի մամլո քարտուղար Վլադիմիր Հակոբյանը` մեր հարցին ի պատասխան, թե ապրիլյան ընտրություններից հետո նախագահն ինչու ներկայացուցիչ չունի ԱԺ-ում եւ արդյո՞ք առաջիկայում կունենա: Հիշեցնենք, որ նախագահի ներկայացուցչի «պաշտոնը» հայեցողական է. նա ԱԺ-ից աշխատավարձ չի ստանում, այնուհանդերձ, թե՛ Գառնիկ Իսագուլյանին, թե՛ Վիկտոր Դալլաքյանին ԱԺ-ում հատկացված էր երկու սենյակ, քարտուղարուհի, նրանց ավտոմեքենան «հավասարեցված» էր ԱԺ ղեկավարության «ավտոմեքենաներին» եւ կարող էր անարգել մուտք գործել ԱԺ տարածք, չնայած Գ. Իսագուլյան-Հ. Աբրահամյան «անտագոնիզմը» թույլ չէր տալիս, որ Իսագուլյանն օգտվեր այդ արտոնություններից, ի տարբերություն Վիկտոր Դալլաքյանի: Դալլաքյանի աղմկոտ հրաժարականից հետո, խորհրդարանական կառավարմամբ պառլամենտում, երբ այլեւս չկա «ներկայացուցչի անհրաժեշտություն», նախագահի ներկայացուցչի սենյակների դռները փակ են եւ որեւէ նպատակով չեն օգտագործվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: