Լավրովի հայտարարությունը հստակ ուղերձ էր Բաքվին. Շարմազանով

Nov 22, 2017 Comments Off on Լավրովի հայտարարությունը հստակ ուղերձ էր Բաքվին. Շարմազանով

«Հայ-ռուսական հարաբերութունները վստահելի զարգանում են բոլոր ուղղություններով`hումանիտար, տնտեսական, քաղաքական ու, նախեւառաջ, ռազմական ու ռազմավարական ուղղություններով դրանք կարելի է բնութագրել դաշնակցային հարաբերություններ», – այսօր կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Լավրովը շատ հստակ մեսիջ արեց`երեք սկզբունքները մեկ փաթեթում պետք է դիտարկել: Ինքնորոշման սկզբունքը շատ հստակ սկզբունք է եւ առանց Արցախի ժողովրդի կամարտահայտության որեւէ հարց չի կարող լուծվել»,- ասաց բանախոսը`հավելելով`հայկական կողմերը խաղաղ բանակցությունների կողմնակից են`Մինսկի խմբի համանախագահության սկզբունքով:

ՀՀ ԱԺ փոխնախագահը կարևորեց նաև Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, որ Մինսկի խմբի համանախագահ բոլոր երկրները ընդհանուր առմամբ նույն դիրքորոշումն ունեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում՝ չնայած ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև ոչ այնքան հարթ հարաբերություններին:

Մեկնաբանելով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը, որ անհապաղ պետք է կյանքի կոչվեն Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և ժնևյան պայմանավորվածությունները՝ Շարմազանովը շեշտեց, որ դա ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ Հայաստանը չի փոխել իր դիրքորոշումը և կողմնակից է խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: