Եղնիկի միս. Լավրովին Էջմիածնում հյուրընկալել է Դոն Պիպոյի եղբայրը

Nov 22, 2017 Comments Off on Եղնիկի միս. Լավրովին Էջմիածնում հյուրընկալել է Դոն Պիպոյի եղբայրը

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝  Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայաստանյան այցի ընթացքում այցելել է Էջմիածին՝ հյուրընկալելով Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի եղբորը՝ Լալային:

Մեր տեղեկություններով՝ Լավրովին պատրաստվում էին հյուրասիրել որսի մսով, մասնավորապես՝ եղնիկի մսից պատրաստված ուտեստներով:

Սերգեյ Լավրովը բավական ջերմ հարաբերություններ ունի Մոսկվայի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների հետ եւ պաշտոնական հարաբերություններին զուգահեռ՝ չի խուսափում մարդկային ու անձնական մտերմությունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: