Չեմ կարծում, որ հեղափոխական փոփոխություն կլինի. Ռուստամյանը ուսանողների պահանջի մասին

Nov 21, 2017 Comments Off on Չեմ կարծում, որ հեղափոխական փոփոխություն կլինի. Ռուստամյանը ուսանողների պահանջի մասին

«Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքով նոր հնարավորություն և դաշտ է ստեղծվում զինվորական ծառայության համար, որի մասին շատերը տեղյակ չեն, ինչից էլ բխում է ստեղծված իրավիճակը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն՝ անդրադառնալով ցուցարար ուսանողների և իշխանության ներկայացուցիչների կլոր սեղան ձևաչափով քննարկմանը։

«Չեմ կարծում ինչ-որ հեղափոխական փոփոխություններ տեղի ունենան, որ ամեն ինչ վերադարձվի զրոյական դիրքերի: Այս օրենքով նոր հնարավորություն և դաշտ է ստեղծվում զինվորական ծառայության համար, որի մասին շատերը տեղյակ չեն: Այստեղ անտեղյակությունից է շատ բան բխում: Իրականում սովորել ցանկացողի համար շատ ավելի լայն հնարավորություններ են ստեղծվում: Այնպես չէ, որ ինչ-որ մարդիկ, որ ուզում են ուսում ստանալ, շարունակել իրենց ուսումը, այս օրենքները խոչընդոտում են»,–ասաց Արմեն Ռուստամյանը՝ նշելով, որ այս քննարկումը հնարավորություն կտա ընդդիմախոսներին ավելի խորքային ծանոթանալ օրենքի հնարավորություններին։

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: