Ավագանու արտահերթ նիստ

Nov 19, 2017 Comments Off on Ավագանու արտահերթ նիստ

Վաղը՝ նոյեմբերի 21-ին, Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում կկայանա համայնքի ավագանու արտահերթ նիստը, որտեղ քննարկվելու է ավագանիում «Հայկական վերածնունդ» խմբակցության ղեկավար Արկադի Փելեշյանին Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալ նշանակելու մասին հարցը: Այս մասին տեղեկացնում է  Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը համագործակցության հուշագիր է կնքել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: