Վանաձորում համաձայնությունը կայացավ. ՀՎԿ-ն համագործակցության հուշագիր է կնքել ՀՀԿ-ի հետ

Nov 19, 2017 Comments Off on Վանաձորում համաձայնությունը կայացավ. ՀՎԿ-ն համագործակցության հուշագիր է կնքել ՀՀԿ-ի հետ

«Հայկական վերածնունդ» կուսակցությունն այսօր հուշագիր ստորագրեց ՀՀԿ-ի հետ` Վանաձորի միասնական կառավարման մասին: Հուշագիրը ստորագրել են ՀՀԿ ու ՀՎԿ կուսակցությունների տարածքային կառույցների ղեկավարները` Արկադի Փելեշյանը, որը նաեւ ավագանու ՀՎԿ-ի անդամն է, ու քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: Համաձայն հուշագրի` Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալն է լինելու հենց Արկադի Փելեշյանը:

Այս մասին անձամբ հայտնել է անեւ Վանաձորի քաղաքապետը` իր ֆեյսբուքյան էջում գրառելով.

«Երեկ կոչով դիմել էի Վանաձոր համայնքի ավագանու խմբակցություններին՝ ավագանու նիստերին մասնակցության և մասնակցային կառավարման սկզբունքից ելնելով՝ կառավարման մաս կազմելու հորդորով. Իմ կոչին արձագանքել է Վանաձորի ՀՎԿ տարածքային կառույցի ղեկավար և ավագանու անդամ Արկադի Փելեշյանը, որի հետ էլ կնքել ենք համագործակցության հուշագիր»,-գրել է Ասլանյանը:

Ստացվում է` նոյեմբերի 23-ի Վանաձորի ավագանու նիստը կլուծվի հօգուտ քաղաքապետի` ավագանու անդամների սահմանված թիվն արդեն ապահովված է: ՀՎԿ-ի այս քայլով կարելի է նաեւ ենթադրել, թե ովքեր են եղել ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանի օգտնին քվեարկած ավագանու մինչ օրս չբացահայտված անդամները:

Հիշեցնենք, որ 2016 թվականի Վանաձորի ՏԻՄ ընտրություններից հետո, արդեն 1 տարի «Հայկական Վերածնունդ», ԲՀԿ եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները բոյկոտում էին ավագանու նիստերը, օրեր առաջ` նոյեմբերի 10-ին Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց Վանաձորի գործող ավագանու մեկ տարվա և մեկ ամսվա  գործունեությունը համարել հակասահմանադրական:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: