Մուգաբեն համաձայնել է հրաժարական տալ

Nov 19, 2017 Comments Off on Մուգաբեն համաձայնել է հրաժարական տալ

Զիմբաբվեի գործող նախագահ Ռոբերտ Մուգաբեն համաձայնել է հրաժարական տալ, այս մասին հայտնել է Reuters-ի անանուն աղբյուրն, ով մասնակից է եղել Մուգաբեի ներկայացուցչների և զինվորականների հետ բանակցությունների ժամանակ: Մուգաբեն առաջիկայում հանդես կգա հեռուստաուղերձով:

Ավելի վաղ՝ հաղորդվել էր, որ 93-ամյա նախագահը փորձել է բազմաթիվ տարբեր «հնարքներ», որոնց թվում են սպառնալիքներն ու խոսելուց հրաժարվելը։

Երեկ էլ  նա հացադուլ էր հայտարարել՝ ի նշան իրեն տնային կալանքի ենթարկելու դեմ բողոքի։

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: